00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից` սիրով. ազգային խոհանոցի քսան խորհուրդ

© Neoneoconармянская кулинария кухня еда пища блюда стол застолье
армянская кулинария кухня еда пища блюда стол застолье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան երկու հազար տարվա պատմության ընթացքում հայ խոհարարները մի շարք չգրված օրենքներ են ձևավորել, որոնք զգալիորեն հեշտացնում են սննդմթերքի պատրաստման գործընթացը և լավացնում համը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայկական խոհանոցը շուրջ երկու հազար  տարվա պատմություն ունի, այն համարվում է աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը, ինչն ապացուցված է հնագիտական պեղումներով։ Այս ընթացքում հայ խոհարարները ձևավորել են մի շարք չգրված օրենքներ, որոնք զգալիորեն հեշտացնում են սննդմթերքի պատրաստման գործընթացն ու լավացնում համային որակը։ Sputnik Արմենիա պորտալն ընտրել է տնային տնտեսուհիների համար արդիական և օգտակար քսան խորհուրդներ։

1. Կրակի վրա խորոված պղպեղը, լոլիկն ու սմբուկը հեշտ մաքրելու համար  անհրաժեշտ է դրանք մաքրելուց առաջ ընկղմել սառը աղաջրի մեջ։

2. Եթե ցանկանում եք «ուշքի բերել» չորացած լավաշը, ապա նրա վրա պետք է ջուր ցանեք և ծածկեք սրբիչով։ Դրանից հետո այն կրկին համեղ և թարմ է լինում։

© www.tarasmulticulturaltable.comլավաշ
лаваш - Sputnik Արմենիա
լավաշ


3. Աղը երկար ժամանակ չոր կմնա, եթե աղամանի մեջ դնեք բրնձի 2-3 հատիկ։

4. Թարմ բանջարեղենից պատրաստված աղցանին անհրաժեշտ է աղ ավելացնել  մատուցելուց անմիջապես առաջ, հակառակ դեպքում բանջարեղենից շատ ջուր դուրս կգա, ինչը փոխում է պատրաստված ուտեստի համը։

5. Եթե դուք երկար ժամանակ չօգտագործած, գրեթե չորացած կանաչի ունեք, ապա այն կարելի է վերականգնել` իջեցնելով սառը քացախաջրի մեջ։

6. Եթե ապուրը շատ աղի է, ապա կարելի է ապուրի մեջ թանզիֆի մեջ փաթաթած մի քիչ եփած բրինձ դնել, որը աղը կքաշի։

7. Եթե ձկան վրա եռման ջուր լցնեք, ապա այն մաքրելն ավելի հեշտ կլինի։

© www.karas.amձկից պատրաստված ազգային կերակրատեսակ
армянское национальное блюдо из рыбы - Sputnik Արմենիա
ձկից պատրաստված ազգային կերակրատեսակ


8. Կոտլետներն ու շնիցելները պատրաստելուց մեկ–երկու ժամ առաջ քացախով և ձեթով պատելու դեպքում դրանք ավելի փափուկ կլինեն։ 

9. Լյարդն ավելի հեշտ կլինի մաքրել թաղանթից, եթե վրան տաք ջուր լցնեք։

10. Կարագի պահպանման ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է այն փաթաթել քացախով թրջած անձեռոցիկի մեջ և պահել փակ ամանի մեջ, որտեղ պետք է դնել շաքարի մի քանի կտոր։

11. Վաղահաս կարտոֆիլը մաքրելուց առաջ 15 րոպե այն դրեք աղաջրի մեջ։

12. Չորացրած սունկը կարող է համեղ և թարմ լինել, եթե նախապես մի քանի ժամ պահեք կաթի մեջ։

13. Կտրատած գլուխ սոխի վրա կարելի է եռման ջուր լցնել, և այդ դեպքում այն հնարավոր կլինի հանգիստ օգտագործել աղցանների և ապուրների մեջ։

14. Եթե յուղը տհաճ համ է ձեռք բերել, թարմ գազար ավելացրեք և թողեք մի քանի օր։

15. Եթե չեք ուզում խմորի մեջ սոդայի համ զգալ, բացեք այն քիչ քանակությամբ քացախի մեջ։

© Rita Willaertհայկական թխվածք
Армянская гата - Sputnik Արմենիա
հայկական թխվածք


16. Հավասար քանակությամբ ձեթը և յուղը խառնելու դեպքում ձեր փքաբլիթները, կարկանդակներն ու խրթխրթան կարտոֆիլն ավելի համեղ կլինեն։

17. Կիտրոնից շատ հյութ ստանալու համար այն պահեք տաք ջրում։

18. Հայկական խոհարարական ավանդույթների համաձայն` մուրաբան հաճախ եփում են ոչ թե շաքարով, այլ մեղրով։ Այդ եղանակով պատրաստված մուրաբան կարող են ուտել նաև շաքարային դիաբետով հիվանդները։ Այն չի շաքարակալում։

19. Պանիրը սառնարանի բացակայության դեպքում կարելի է պահել աղաջրի մեջ։ Երեք լիտր ջրին պետք է ավելացնել մեկ բաժակ շաքարավազ և երկու բաժակ խոշոր աղ։

20. Սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար կարելի է սառնարանում դնել ափսեով սոդա կամ կտրատած կիտրոն։

Լրահոս
0