Փորձագետները կարծում են, որ «Իդա» փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում կուժեղանա

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցПобережье Атлантического океана в окрестностях деревни Эль Гольфо
Побережье Атлантического океана в окрестностях деревни Эль Гольфо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոթորիկն արձանագրվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը Կաբո Վերդե կղզիներից 1470 կմ դեպի արևմուտք։ Առաջիկա մի քանի օրերին փոթորիկը կուժեղանա

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. ԱՄՆ–ի`փոթորիկներին հետևող ազգային կենտրոնը կանխատեսում է, որ Ատլանտյան օվկիանոսում «Իդա» արևադարձային փոթորիկն առաջիկա մի քանի օրերին աստիճանաբար կուժեղանա, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Փոթորիկն արձանագրվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը Կաբո Վերդե կղզիներից 1470 կմ հեռավորության վրա։ Քամու առավելագույն արագությունը կազմում է 65 կմ/ժ։

ԱՄՆ ազգային կենտրոնը նշում է, որ «Իդա» արևադարձային փոթորիկը 11 կմ/ժ արագությամբ շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ ։

Լրահոս
0