ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ճապոնական «ուկիո–է» փորագրության ականավոր վարպետների` Կիտագավա Ուտամարոյի, Կացուսիկա Հոկուսաիի, Հիսիկավա Մորոնոբուի, Սուձուկի Հարունոբուի աշխատանքները կներկայացվեն ճապոնական «սյունգա» դասական փորագրության ցուցահանդեսում, որն առաջին անգամ բացվել է շաբաթ օրը Տոկիոյի Էյսեյ Բունկո թանգարանում։
«Սյունգա» բառացիորեն նշանակում է «գարնանային նկարներ», որտեղ «գարուն» հիերոգլիֆն իմաստով հավասար է «սեր» բառին։
Էրոտիկ փորագրությունը կամ, ինչպես այն անվանում էին այն ճապոնացիները ХVII-ХIХ դարերում, «զվարճալի նկարները» պատկերում են հումորի և էրոտիկայի միախառնումով տեսարաններ։ ХVII-ХIХ դարերի այդ ստեղծագործությունները սկզբում բարձր գնահատական են ստացել Արևմուտքում, և հենց այդ գնահատականն է ստիպել ճապոնացիներին ուշադրություն դարձնել դրանց վրա։ 2013-2014 թվականներին «Էրոտիկ փորագրություն. սեքսուալությունն ու ուրախությունը ճապոնական արվեստում» ճապոնական էրոտիկ փորագրության ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել Բրիտանիայի թանգարանում։
Ցուցահանդեսը դեռ չի բացվել, սակայն Ճապոնիայում արդեն թեժ քննարկումներ են անցկացնում այն մասին, թե արդյո՞ք ավանդական արվեստը չի վիրավորի ժամանակակից մարդուն, և արդյո՞ք պետք չէ ինչ–որ ձևով փակել նկարների առավել բաց և նատուրալիստական դրվագները։ Սակայն ցուցահանդեսի կազմակերպիչները կարողացել են հասնել նրան, որ ցուցահանդեսն անցկացվի, սակայն ցուցահանդեսին չեն կարողանա ներկա լինել 18 տարեկանից ցածր անձինք։
Ցուցադրությունը բաղկացած է Բրիտանիայի թանգարանի հավաքածուի և արտասահմանյան այլ հավաքածուների աշխատանքներից, ինչպես նաև Ճապոնիայի Էյսեյ–Բունկո թանգարանի մասնավոր հավաքածուի նկարներից։ Ներկայացված է 133 ստեղծագործություն։ Ցուցահանդեսը բաժանված է թեմատիկ և ժամանակագրական հինգ գլուխների։ Ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 23–ը։
Ճապոնական էրոտիկ փորագրության ցուցադրություն

© Sputnik / Владимир Песня
/ Ճապոնիայում անցկացվող ցուցահանդեսի մուտքն արգելվում է 18 տարեկանից ցածր անձանց համար։