Մինասբեկյանը կգլխավորի «Գազպրոմ մեդիայի» կինոարտադրության սուբհոլդինգը

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցНовый ежегодный проект "Метаморфозы"
Новый ежегодный проект Метаморфозы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռաֆայել Մինասբեկյանի պարտականությունների մեջ է մտնելու հեռուստա և կինոարտադրության, ինչպես նաև վարձույթի զարգացումը, ձեռք բերած ֆիլմադարանի և իրավունքների կառավարումը, ինչպես նաև 35 թեմատիկ հեռուստաալիքների ղեկավարումը, դրանց բովանդակության զարգացումն ու տարածումը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Պրոդյուսեր և ռեժիսյոր Ռաֆայել Մինասբեկյանը կգլխավորի ռուսական խոշոր «Գազպրոմ մեդիա» մեդիահոլդինգի «Կինո և թեմատիկ TV.Արտադրություն, վարձույթ, բաշխում» սուբհոլդինգը, նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ մեդիա» ընկերության «Կինո և թեմատիկ TV. Արտադրություն, վարձույթ, բաշխում» սուբհոլդինգը իրականացնում է «Ցենտրալ Փարթներշիփ» և «ՆՏՎ-կինո» կինոընկերությունների ղեկավարումը, ինչպես նաև զբաղվում է Red Media ընկերության վճարովի հեռուստաալիքների տեղաբաշխմամբ և արտադրությամբ

«Ռաֆայել Մինասբեկյանի պարտականությունների մեջ է մտնելու կինոարտադրության և վարձույթի զարգացումը, ձեռք բերած ֆիլմադարանի և իրավունքների կառավարումը, ինչպես նաև 35 թեմատիկ հեռուստաալիքների ղեկավարումը, դրանց բովանդակության զարգացումն ու տարածումը»:

Մինասբեկյանը մեդիաբիզնեսում 25 տարվա աշխատանքային փորձ ունի: Նա 200 հեռուստածրագրերի, վավերագրական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի և մարքեթինգային ընկերությունների պրոդյուսեր է, հեղինակ և ռեժիսոր: Մինչև «Գազպրոմ մեդիա» ընկերությունում աշխատելը նա բաժնետիրական խորհրդի անդամ էր և ղեկավարում էր «Ռոսգոսստրախ» բիզնեսի և կապի ռազմավարական զարգացումների բլոկը:

«Մենք մտադիր են ակտիվորեն զարգացնել հեռուստա և կինոարտադրությունը, ինչպես նաև մեր ստեղծած բովանդակության բաշխումը: Համոզված եմ, որ Ռաֆայել Մինասբեկյանի արդյունաբերության մեջ ունեցած փորձն ու հեղինակությունը, նրա կառավարման հմտությունները, ստեղծագործական էներգիան պահանջված կլինեն ընկերության բիզնեսի այս ուղղության զարգացման համար», — մեկնաբանել է Մինասբեկյանի նշանակումը «Գազպրոմ Մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն, ում խոսքերը մեջբերված է հաղորդագրության մեջ:

Ինքը` Մինասբեկյանը, համոզված է, որ «համաշխարհային ֆիլմարտադրության մեջ ռուսական ֆիլմերը կվերականգնեն իրենց արժանի տեղը, թեմատիկ հեռուստաալիքների շուկան դինամիկ զարգացում կունենա, իսկ «Գազպրոմ մեդիայի» ակտիվներն այս զարգացման մեջ էական դեր կխաղան»:

Լրահոս
0