Ռոնալդուն դաշտ է դուրս եկել սիրիացի փախստականի տղայի հետ

© DWКриштиану Роналду на матч между "Реалом" и "Гранадой" вышел вместе с ребенком сирийских беженцев
Криштиану Роналду на матч между Реалом и Гранадой вышел вместе с ребенком сирийских беженцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղան և նրա հայր Օսամա Աբդուլ Մոհսենը հայտնի դարձան այդ տխուր միջադեպից հետո, երբ նրանք ընկան հունգարացի լրագրողի ոտքի հարվածից

 

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» և «Գրանադայի» խաղին դուրս է եկել Սիրիայի փախստականներից մեկի երեխայի հետ, ում հորը հրել էր հունգարացի լրագրողը:

Տղան և նրա հայրը` Օսամա Աբդուլ Մոհսենը, Սիրիայի փախստականներ են: Նրանք հայտնի դարձան այդ տխուր միջադեպից հետո, երբ ընկան հունգարացի լրագրողի  ոտքի հարվածից: Այդ տեսանյութը տեսան ամբողջ աշխարհում և հասարակության կողմից այն մեծ արձագանք ստացավ:

Միջադեպից հետո ԶԼՄ-ները հայտնեցին, որ հունգարական N1TV հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է աշխատակցուհուն:

 

© Getty ImagesՄադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» և «Գրանադայի» խաղին դուրս է եկել Սիրիայի փախստականներից մեկի երեխայի հետ, ում հորը հրել էր հունգարացի լրագրողը
Криштиану Роналду на матч между Реалом и Гранадой вышел вместе с ребенком сирийских беженцев - Sputnik Արմենիա
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» և «Գրանադայի» խաղին դուրս է եկել Սիրիայի փախստականներից մեկի երեխայի հետ, ում հորը հրել էր հունգարացի լրագրողը

 

Այդ միջադեպից հետո Օսամա Աբդուլ Մոհսենին առաջարկեցին աշխատել Խատաֆե քաղաքի CENAFE մարզադպրոցում: Մոհսենն անցյալում Դայր էզ Զաուր քաղաքի «Ալ Ֆոտուվա» սիրիական ֆուտբոլային ակումբի մարզիչն է եղել և մինչ օրս Սիրիայի ֆուտբոլային ասոցիացիայի վարչության անդամ է:

2015 թվականի սկզբից ԵՄի տարածք են տեղափոխվել մոտ 500 հազար միգրանտներ, նրանց շարքերն ամեն օր համալրվում են նոր փախստականներով: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ստեղծված միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից հետո։

 

 

Լրահոս
0