Google-ը շնորհավորել է հայերին Անկախության օրվա կապակցությամբ

© СкриншотДудл Гугла, посвященный Дню независимости Армении
Дудл Гугла, посвященный Дню независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դուդլը տեղադրվել է կիրակի գիշերը և օրվա ընթացքում google.am-ի բոլոր օգտատերերը կկարողանան կայքում տեսնել այն

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Google-ը կայքի հայկական տարբերակում դուդլ է տեղադրել` նվիրված Հայաստանի Անկախության օրվան, որը նշվում է երկրում սեպտեմբերի 21-ին:

Դուդլը տեղադրվել է կիրակի գիշերը և օրվա ընթացքում google.am-ի բոլոր օգտատերերը կարող են տեսնել կայքում Հայաստանը խորհրդանշող Արարատ լեռը, առջևում ծածանվող եռագույնով:Google-ը պարբերաբար փոխում է իր լոգոն այսպես կոչված դուդլներով (անգլ. doodle «խզբզել, անփութորեն նկարել»): Սովորաբար Google-ը տարբերանշանը փոխում է տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան տոներին և խոշոր իրադարձությունների ժամանակ:

Դուդլը պատկեր է, անիմացիա և Google-ի լոգոտիպի հիման վրա արված խաղեր, որոնք հայտնվում են որոնողական համակարգի գլխավոր էջին տարբեր իրադարձությունների, տոների և հոբելյանների առիթով: Դուդլի կոնցեպցիան ստեղծվել է 1998 թվականին:

Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
Հայաստանը նշում է անկախության 24-ամյակը
Այն հայտնվել է Google-ի Լարի և Սերգեյ հիմնադիրների շնորհիվ, ովքեր ցանկանալով պատմել իրենց` Նևադայի անապատում անցկացվող Burning Man փառատոնին մասնակցության մասին, փորձարկումներ արեցին կորպորատիվ տարբերանշանի հետ: Նրանք տեղադրեցին նկարազարդած պատկեր Google բառի երկրորդ «o»-ի ետևում: Ձևափոխված տարբերանշանը պետք է ծառայեր որպես կատակ-հաղորդագրություն Google-ի օգտատերերի համար այն մասին, որ հիմնադիրները տեղում չեն (անգլ. out of office): Առաջին դուդլը իր կատարմամբ շատ ավելի պարզունակ էր, սակայն հենց այսպես ծնվեց ընկերության տարբերանշանը կարևոր առիթներին զարդարելու գաղափարը:

2000 թվականին Լարին և Սերգեյը խնդրեցին վեբ-վարպետ Դենիս Խվանին, ով այն ժամանակ դեռ պրակտիկա էր անցնում ընկերությունում, դուդլ նկարել Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ: Նկարն այնքան էր դուր եկել օգտատերերին, որ Դենիսը նշանակվեց դուդլի պատասխանատու, որը ավելի հաճախ սկսեց հայտնվել Google-ի գլխավոր էջում: Ի սկզբանե դուդլ ստեղծում էին միայն մեծ տոներին ընդառաջ: Այսօր կորպորացիան դուդլեր է հրապարակում տարբեր առիթներով:

Ժամանակի ընթացքում դուդլերը մեծ համբավ ձեռք բերեցին և հանրամատչելի դարձան ամբողջ աշխարհում: Ներկա պահին դուդլերի ստեղծմամբ զբաղվում է տաղանդավոր նկարիչների և ինժեներների մի մեծ թիմ: Այսօրվա դրությամբ ստեղծվել է ավելի քան 2000 դուդլ:

Իրականում, յուրաքանչյուր ցանկացող կարող է նամակ գրել Google-ին այս կամ այն տարբերանշանը նկարելու խնդրանքով: Եվ եթե գաղափարը արժանի է իրագործման, ապա մեծ է հավանականությունը, որ այն իրականություն կդառնա: Ընդ որում դուդլերը լինում են ինչպես գլոբալ, այսինքն google-ի բոլոր դոմեններում երևացող, այնպես էլ տեղային, նախատեսված կոնկրետ պետությունների համար:

2011 թվականի մարտի 22-ին Google-ը պատենտ է ստացել իր դուդլերի համար` որպես «մեթոդ և համակարգ օգտատերերին կայք ներգրավելու համար»: 7912915 համարով ստացած պատենտը, դժգոհությունների և քննադատության ալիք բարձրացրեց ԶԼՄ-ներում: Հայտնի ձեռներեց Ֆլորիան Մյուլերը այդ պատենտն անվանել է «թրոլինգ»:


Լրահոս
0