Էտիբար Բուդողլի Էլչիևը երկար տարիներ զարմացնում է ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան հանդիսատեսին մետաղներից պատրաստված իրերը դեպի իրեն ձգելու ունակությամբ, հայտնում է Sputnik Գրուզիան:
Էտիբարն իր առաջին ռեկորդը սահմանել է` իր վրա պահելով ավելի քան 50 երկաթե գդալներ, ինչից հետո էլ նա ստացել է «մագնիս-մարդ» անունը: Այնուհետև նա ցույց է տվել, որ կարող է իր վրա պահել թեթև մարդատար ավտոմեքենայի շարժիչի ծալովի ծածկոցը, որի վրա մարդ էր նստած, այնուհետև աղյուսով երկաթե շերտը, որը հետո կոտրում էին կռանի միջոցով:
Ինչպես հայտնում է ռեկորդակիրը, նա մարզվում է և փորձում է իր ելույթներն ավելի դժվար դարձնել
Էտիբար Էլչիևը նաև արևելյան մենամարտերի վարպետ է, ինչպես նաև զբաղվում է ժողովրդական բժշկությամբ:
«Մագնիս-մարդը» ավտոմեքենան իր ետևից քաշ է տվել տասը մետր
14:38 21.09.2015 (Թարմացված է: 14:42 21.09.2015)
© Sputnik Грузия
Վրացի բազմակի ռեկորդակիր Էտիբար Բուդողլի Էլչիևը, ում անունն արդեն ներառված է Գինեսի գրքում, մասնակցել է Չինաստանում անցկացվող ռեկորդների միջազգային շոուին, որտեղ իր բիոէներգետիկ կարողությունների շնորհիվ 1200 կգ թեթև մարդատար ավտոմեքենան քաշ է տվել իր ետևից 10 մետր