ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում անցկացվել է դիտարժան շոու` Հայաստանի մոտոմրցավազքի չորրորդ առաջնությունը, որը նվիրված էր ավտոսպորտի առաջնության բազմակի մեդալակիր Ժիրայր Ասատրյանին։
Մոտոմրցավազքն այս տարի նվիրված էր նաև սեպտեմբերի 21–ին նշվող Հայաստանի անկախության օրվան։
Ինչպես Sputnik Արմենիա պորտալին տեղեկացրեց Arvikon սպորտային ավտո–մոտո ակումբի նախագահ Արսեն Սարկիսովը, Երևանում մոտոմրցավազքն առաջին անգամ է անցկացվում ` քաղաքապետարանի աջակցությամբ։
«Մենք այսօր անցկացնում ենք Երևան քաղաքի մոտոմրցավազքի առաջնությունն ու միաժամանակ` Ժիրայր Ասատրյանի գավաթը», – ասաց Սարկիսովը։
«Հրավիրել էինք նաև մոտոցիկլավարների` Ռուսաստանից և Իրանից, ովքեր, ցավոք, այս կամ այն տեխնիկական պատճառներով չկարողացան գալ Հայաստան։ Չնայած նախորդ տարի մասնակցել են իրանցի և ռուս մոտոցիկլավարներ», – ավելացրեց Սարկիսովը։
Նրա խոսքով` այս տարի մոտոմրցավազքն առանձնանում է նրանով, որ անցկացվում է Երևանում, քանի որ տարիներ առաջ նա կազմակերպվել է հանդիսատեսի համար անհասանելի լեռներում։
Սարկիսովը նաև ավելացրեց, որ մոտոցիկլավարների շրջանում կան Հայաստանի բազմակի չեմպիոններ և մի քանի պրոֆեսիոնալ մասնակիցներ, ովքեր արժանի են զբաղեցնել մրցանակային տեղեր։
Երևանում անցկացվող միջոցառումը բազմաթիվ հանդիսատես հավաքեց, որոնք առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնել նման շոու։









