Քաղցկեղից մահացել է Բրիտանիայի «բեսթսելերի թագուհի» Ջեքի Կոլինզը

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջեքի Կոլինզի գրքերը աշխարհի 40 երկրներում կազմել են ավելի քան 500 մլն տպաքանակ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Կրծքի քաղցկեղից  77 տարեկան հասակում կյանքից հեռացել է բեսթսելերների հեղինակ Ջեքի Քոլինզը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընտանիքի հայտարարությանը:

«Մեծ ցավով հայտնում ենք մեր գեղեցիկ, էներգիայով լեցուն Ջեքի Քոլինզի կրծքագեղձի քաղցկեղից մահվան մասին: Նա անկրկնելի մայր էր», — գրված է հաղորդագրության մեջ

Ժեքի Քոլինզը ծնվել է 1937 թվականին Մեծ Բրիտանիայում: Նա ճանաչում է ստացել Հոլիվուդի մասին գրած իր գրքերի շարքով: Քոլինզի առաջին «Աշխարհը լի է ամուսնացած տղամարդկանցով» վեպը արգելվել է Ավստրալիայում: Բրիտանիայի մեկ այլ հայտնի գրող Բարբարա Քարթլենդն վեպն անվանել է «կեղտոտ և զարհուրելի»:

Ջեքի Կոլինզի գրքերը աշխարհի 40 երկրներում կազմել են ավելի քան 500 մլն տպաքանակ: Հեղինակի որոշ գրքերի, մասնավորապես, «Հոլիվուդյան կանայք», «Հնարավորություններ» և «Լեդի բոս» վեպերի հիման վրա ֆիլմեր են նկարահանել:

Լրահոս
0