ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Skype–ի սպասարկման աշխատանքներն ամբողջությամբ վերականգնվել են, գրված է Թվիթերում ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։
«Skype–ի տեխնիկական ծառայությունը վերացրել է խնդիրը, որը սեպտեմբերի 21-ին հանգեցրել էր մեսենջերի աշխատանքի խաթարմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Երեկ, սեպտեմբերի 21–ին, Skype–ի օգտատերերը բախվել են ծառայության անսարքության խնդրի հետ։ Հնարավոր չի եղել մուտք գործել մեսենջեր, ինչպես նաև տեքստային հաղորդագրությունները չեն հասել օգտատերերին, խմբակային չաթերում նույնպես ուշացումներ էին արձանագրվել։
Skype–ի անսարքություններն ամբողջությամբ վերականգնվել են
09:39 22.09.2015 (Թարմացված է: 09:51 22.09.2015)
© ThedailystarСкайп, Skype

© Thedailystar
Խնդիրը, որը նախօրեին հանգեցրել էր համակարգի խաթարմանը, ամբողջությամբ վերականգնվել է