Հունաստանի վերընտրված վարչապետ Ցիպրասի կուսակցությանը կրկին ճգնաժամ է սպառնում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ELIAMEP հունական փորձագիտական հիմնադրամի ուսումնասիրողը կանխատեսում է, որ Հունաստանի ներկայիս կառավարությունը դժվար կարողանա չորս տարի իշխանության գլուխ մնալ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանում հնարավոր է նոր կառավարական ճգնաժամ առաջանա և նորընտրված վարչապետ Ալեքսիս Ցիպրասին չի հաջողվի ամբողջությամբ ձերբազատվել ներկուսակցական ընդդիմությունից հաղթած ընտրությունների արդյունքենորվ, կանխատեսում է ELIAMEP հունական փորձագիտական հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգ Յորգոս Ձոգոպուլոսը։

Ցիպրասը հաղթանակ է տարել Հունաստանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում այն բանից հետո, երբ համաձայնվել է վարկատուների հետ խիստ բարեփոխումներ անցկացնել ակնկալելով հերթական վարկեր ստանալ։ Համաձայնագրից դժգոհ պատգամավորների թևն ընտրություններից առաջ հեռացել է ՍԻՐԻԶԻ իշխող ձախարմատական կուսակցությունից և հիմնել սեփական շարժումը, որը, սակայն, չի հաղթահարել 3 տոկոսանոց շեմը և չի անցել խորհրդարան։

«ՍԻՐԻԶՈՒՄ կան այս միջոցների հետ անհամաձայն այլ անձինք, և խնդիրնը նրանում է, որ ինչքան մարդիկ շատ տառապեն, այնքան աճելու է վերածնունդը։ Այո, իսկապես, նա (Ցիպրասը) ազատվել է մի շարք մարդկանցից, ովքեր դեմ էին, սակայն հետագայում նոր դժգոհողներ կհայտնվեն», – ասել է Ձոգոպուլոսը ՌԻԱ Նովոստիին։ Բացի այն, նա կարծում է, որ Ցիպրասը նախընտրական արշավի ժամանակ փորձել է վարկատուներին առաջարկել այլընտրանքային ծրագիր։

«Այժմ նա ունի ընտրողների մանդատ, սակայն գործնականում խնդիրն ավելի դժվար է, քանի որ նրա նախընտրական արշավը հիմնվում էր զուգահեռ ծրագրի վրա և անհասկանալի է, որքանով կիրականացվի վարկատուների հետ ստորագրած հուշագիրը», – նշել է փորձագետը։ Նրա խոսքերով` Ցիպրասը մտադիր է որևէ կերպ փոխհատուցել տնտեսապես խոցելի բնակչության շերտերի համար ծախսերի կրճատման ձեռնարկած միջոցների բացասական հետևանքները, սակայն դրա համար պարզապես միջոցներ չկան։Դրա պատճառով Ձոգոպուլոսը կարծում է, որ հնարավոր նոր կառավարական ճգնաժամը սարերի ետևում չէ, և մտածում է, որ Ցիպրասի կառավարությունը դժվար կարողանա երկրի սահմանադրությամբ նախատեսված չորս տարիներին իշխանության գլուխ մնալ։ «Դա բացառված է։ Կարծում եմ, որ Հունաստանին շուտով մեծ քաղաքական ճգնաժամ է սպասվում, ինչը հնարավոր է, կհանգեցնի «մեծ» կառավարական կոալիցիայի ստեղծմանը, քանի որ երկու կուսակցություններ (ներկայիս գործող կոալիցիայի – խմբ.)` ՍԻՐԻԶ–ն ու «Անկախ գետերը» չեն կարող նոր բարեփոխումներ անցկացնել, ավելի շատ մեծամասնություն կպահանջվի», – ասել է փորձագետը։

Նա կարծում է, որ անկախ այն բանից, որ մանդատի քանակով երկրորդ «Նոր ժողովրդավարություն»  կուսակցությունը դեռևս գտնվում է ընդդիմության կողմը և ավտոմատ կերպով չի աջակցելու բարեփոխումներին, հետագայում անհրաժեշտ կլինի նաև նրա աջակցությունը, որպեսզի երկիրը դուրս հանեն դժվար իրավիճակից։ «Երբ իրավիճակը կհասնի գագաթնակետին, պետք է տեսնել, կմասնակցի արդյոք «Նոր Ժողովրդավարությունը» և մյուս կուսակցությունները, – ավելացրել է սոցիոլոգը։ Այն հարցին, կկարողանան եվրոպական վարկատուներն ընդառաջ գնալ Հունաստանին պարտքի վերակազմավորման հարցում, ELIAMEP փորձագետը նշել է. «Կարծում եմ, որ Եվրոպան սպասելու և նայելու է, արդյոք իրականում Ցիպրասը բարեփոխումներ կիրականացնի, և եթե նա իսկապես գործնականում իրականացնի այդ բարեփոխուները, ապա Եվրոպան կզբաղվի պարտքերի մարման ժամկետները երկարաձգելու հարցով»։ Հարցին, հնարավոր է արդյոք պարտքը դուրս գրել, նա պատասխանել է. «Դա բացառված է։ Պարզապես Հունաստանը ավելի ուշ կվճարի»։

Ցիպրասը երկուշաբթի Աթենքի նախագահական դղյակում վարչապետի երդում է տվել։ Նա երկրորդ անգամ է գլխավորում Հունաստանի կառավարությունը։ Առաջին անգամ Ցիպրասը վարչապետ է դարձել 2015 թվականի հունվարին, նույնպես  արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Օգոստոսին կուսակցության պառակտման և ՍԻՐԻԶ–ի պատգամավորների մի մասին Ցիպրասի քաղաքականությանը աջակցելուն հրաժարվելու պատճառով նա հայտարարել էր պաշտոնը լքելու մասին։ Խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին ՍԻՐԻԶ–ը 300 տեղանոց խորհրդարանում ստացել է 145 տեղ, իսկ նրա կոալիցիոն գործընկեր «Անկախ գետեր»  ազգայնական կուսակցությունը` 10 տեղ։

Լրահոս
0