Մասիսում տղամարդը բենզին է լցրել քնած կնոջ վրա` փորձելով հրկիզել նրան

© Photo : ARKA news agencyПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձել հրկիզել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.50-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ` 1980թ.–ին ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, բենզինը լցրել վերջինի վրա և անկողնու մեջ սպանության սպառնալիքներ տվել, ինչից հետո ձեռքին եղած կրակայրիչով փորձել է այրել, սակայն Սուսաննա Գ.-ի որդին` 2003թ.–ին ծնված Գոռ Գ.-ն, և մայրը` Գրետա Հ.-ն, միջամտել են, ձեռքից գցել են կրակայրիչն ու նրան դուրս հանել ննջասենյակից:

Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս
0