ԱՄՆ–ում միայն հաշվապահների համար նախատեսված բարեր են բացվել

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցОткрытие международного отеля Park Inn by Radisson
Открытие международного отеля Park Inn by Radisson - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այդ հաստատություններում երեկույթների կազմակերպիչները հրավիրատոսմեր են ուղարկել քաղաքի հաշվապահներին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի–Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում գործում են բարեր, որոնք նախատեսված են բացառապես հաշվապահների համար, հաղորդում է rosbalt.ru կայքը։

Այդ հաստատություններում երեկույթների կազմակերպիչները հրավիրատոսմեր են ուղարկել քաղաքում բնակվող այն հաշվապահներին, որոնք օգտվում են QuickBooks Online Accountant հաշվապահական ծրագրից։

Հաշվապահների համար մշակվել է հատուկ մենյու, որտեղ ներառված են մոլեկուլյար խոհանոցի անհետացող, փոխվող կամ գոլորշիացող ճաշատեսակներ` ջին–տոնիկ «Ամպային  կոկտեյլ», կանապե «Աճող այգի», հեղուկ պաղպաղակ։

Հաշվապահների համար նախատեսված երեկույթն ավարտվել է տեղական գարեջրի միկրոգործարաններում պատրաստված էլի (ale) մատուցմամբ։

Լրահոս
0