Հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենի «Ծի՜վ» վեպի հայերեն թարգմանությունը կներկայացվի Երևանում

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ծի՜վ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին կնախորդի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմի դիտումը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի–Sputnik. «Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա  փառատոնի շրջանակում չորեքշաբթի կներկայացվի հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենի «Ծի՜վ» վեպի հայերեն թարգմանությունը, հաղորդում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ծի՜վ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին կնախորդի համանուն մանկական վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի դիտումը «Թումո» կենտոնում։

Շնորհանդեսին ներկա կլինեն գրքի հեղինակ Յոկե վան Լեուվենը և թարգմանիչը`Աննա Մատտաարը:

«Ծի՜վ» վեպի հերոսներն անտառում գտնում են մի արտասովոր աղջկա, ով ունի նաև թռչնի թևեր: Նրանք հարազատի պես սիրում են և խնամում աղջկան, սակայն ապրում են այն վախով, որ ինչ-որ մեկը կնկատի աղջկա` այլ երեխաների նման չլինելը: Եվ ահա մի օր աղջիկը թռչում, հեռանում է առանց զգուշացնելու, իսկ ծնողները գնում են նրան փնտրելու:

«Ծի՜վ» վեպն օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում «տարբերվել մյուսներից», սովորեցնում է պատասխանատվություն, կապվածություն և միևնույն ժամանակ ազատություն:

Յոկե վան Լեուվենի «Ծի՜վ» մանկական վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որը ներառվել է 2010թ. Բեռլինի փառատոնի ծրագրում, ինչպես նաև արդեն ցուցադրվում է եվրոպական կինոթատրոններում: Գրքի հիման վրա բեմադրվել են թատերական ներկայացումներ:

Յոկե վան Լեուվենը ծնվել է 1952թ., Հաագայում:  1978թ. հաղթել է «Դելֆտ» ուսանողական փառատոնում: Այդ ժամանակվանից սկսել է գրել արձակ ստեղծագործություններ երեխաների համար: Լեուվենի ստեղծագործությունները թարգմանվել են մոտ 20 լեզուներով։

Յոկեն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների Նիդեռլանդներում` «Ոսկե գրիչ»` որպես գրող, «Ոսկե մատիտ» ` որպես նկարիչ: 2001թ. նրա բանաստեղծությունները ճանաչվել են տարվա լավագույն գործեր Նիդեռլանդներում։

Լրահոս
0