Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովի հետ

© АРКАГлава МИД Армении Эдвард Налбандян
Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախատեսվում է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի– Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Լրահոս
0