ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի–Sputnik. Արմենչիկը շնորհակալություն է հայտնել վաստակավոր արտիստի կոչման համար և բոլորին հրավիրել իր համերգին, այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երգիչ Արմենչիկին շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
«Եu` Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը և նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում», – նշել է երգիչը։
«Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար, ինչ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր` առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին` բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին», – ավելացրել է Արմենչիկը։
Նա նշել է, որ, օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում է հրավիրել բոլորին իր առաջիկա համերգին հոկտեմբերի 9-ին` Լոս Անջելեսի «Microsoft» թատրոնում։
Նա նշել է, որ, օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում է հրավիրել բոլորին իր առաջիկա համերգին հոկտեմբերի 9-ին` Լոս Անջելեսի «Microsoft» թատրոնում։