Գյուղական կյանքի ավանդույթները կներկայացվեն Երևանում

© NovejshaajОвощи
Овощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնի մասնակիցները կլինեն Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Գյուղական կյանքը և ավանդույթները կներկայացվեն սեպտեմբերի 26-ին Երևանում անցկացվելիք Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնին, հաղորդում է «Կանաչ արահետ» ՀԿ մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից, ներկայացնելու են իրենց բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքները:

Փառատոնը կուղեկցվի ժողովրդական երաժշտությամբ ու պարով: Ժյուրին կընտրի լավագույն տաղավարները, կտրվեն մրցանակներ: Փառատոնի այցելուների համար կկազմակերպվի մրցույթ` արժեքավոր նվերներով:

Լրահոս
0