00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն առաջին տրանշն է ստացել Ռուսաստանից

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոխնախարար Արեգ Գալստյանը նշում է, որ ԱԷԿ–ում անցկացված սթրես–թեստերը ցույց են տվել, որ կայանի շահագործման ժամկետը հնարավոր կլինի էականորեն երկարացնել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանից ստացել է վարկի առաջին տրանշը, որը կուղղվի Հայաստանի ԱԷԿ–ի գործող բլոկի վերանորոգմանը, չորեքշաբթի էներգահատվածի խնդիրների քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Փոխնախարարի խոսքով` Ռուսաստանն արդեն ներկայացրել է 270 մլն դոլարի վարկի առաջին տրանշը, որի շրջանակում արդեն ստորագրվել են պայմանագրերն ու սկսվել են կայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները։ Տրանշի գումարի չափը նա չնշեց

«Անցկացված սթրես–թեստերը ցույց են տալիս, որ որոշակի տեխնիկական խնդիրները լուծելուց հետո կայանի շահագործման ժամկետը հնարավոր կլինի երկարացնել», – ասաց Գալստյանը։

Նա նաև հայտնեց, որ Երևանում հոկտեմբերի վերջին ՄԱԳԱՏԷ–ի փորձագետների մասնակցությամբ մեծ սեմինար է անցկացվելու, որի ընթացքում քննարկվելու են կայանի ֆիզիկական անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող տեխնիկական հարցերը։

«Եթե կայանի ֆիզիկական վիճակի ուսումնասիրությունների առաջին փուլն ավարտվի փորձագետների դրական եզրակացությամբ, ապա 2017-2018 թվականներին կայանի աշխատանքը կդադարեցվի վերանորոգման աշխատանքների և սարքավորումների մասնակի փոխարինման համար»,– ասաց Գալստյանը։

2015 թվականի մայիսի 5-ին հայկական խորհրդարանը վավերացրել է 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին», 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ hայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրերը:

Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին 270 մլն դոլար վարկ կտրամադրի և ևս 30 մլն դոլար որպես դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի մարման ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Ընդ որում` վարկը կարող է տրամադրվել նաև ռուսական ռուբլով։

Հայաստանի ԱԷԿ–ի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի վերջին։

Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ։ Ներկա պահին գործում է միայն 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը:

Լրահոս
0