Ձախ Հարութ. Դարձանք արտիստ

© СкриншотАрмянские певцы Арменчик и Дзах Арут
Армянские певцы Арменчик и Дзах Арут - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
էսքան տարի անօրինական արտիստ էինք, հիմա դարձանք կոչումով օրինական արտիստ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երգիչ Հարութ Փամբուկչյանը, որը Հայաստանում է Անկախության 24-րդ տարեդարձի և իր հոբելյանի առթիվ, ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ է փոխվելու Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալուց հետո, ասել է, որ չգիտի, թե ինչ կարող է փոխվել ստեղծագործական կյանքում։

«… Էսքան տարի անօրինական արտիստ էինք, հիմա դարձանք կոչումով` օրինական արտիստ»,– ասել է նա։

Ձախ Հարութը դրա համար շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին: Նա հավելել է, որ ուրախ է ու այդպես ուրախ-ուրախ, դափնիները շալակած պետք է վերադառնա տուն:

Թղթակցի հարցին, թե ինչ է տանում իր հետ երգիչը Հայաստանից, նա պատասխանել է, որ իր հետ տանում է ժողովրդի մեծ սերն ու իր մեծ կարոտը։

Անկախության 24–րդ տարեդարձի կապակցությամբ երգիչներ Արմենչիկը և Հարութ Փամբուկչյանը վաստակավոր արտիստի կոչման են արժանացել, ինչը ոչ միանշանակ է ընկալվել հայ հասարակությունում` դառնալով թեժ քննարկումների և բանավեճերի առիթ։

Լրահոս
0