ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ նոր ուսումնական տարում փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը 39 246 է:
Այս տվյալը թերթի թղթակցին փոխանցել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ Դա շուրջ 2 հազարով շատ է, քան եղել է նախորդ տարի։ Անցյալ ուսումնական տարվա սկզբին փաստացի առաջին դասարան է հաճախել 37 հազար 439 աշակերտ։
«Այս աճը, սակայն, միայն մասամբ է մխիթարական, որովհետեւ երկու տարում էլ դպրոց ընդունված առաջին դասարանցիների քանակն ավելի քիչ է, քան սպասվում էր։ 2009-ին, օրինակ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ծնվել է 44 հազար 413 երեխա, որոնք էլ այս տարի պետք է դպրոց հաճախեին, բայց, ինչպես նշեցինք, առաջին դասարան է գնացել 40 հազարից էլ պակասը։ 2008 թվականին ծնվել է 41 հազար 238 երեխա, այն դեպքում, երբ վեց տարի անց դպրոց է գնացել շուրջ 37 ու կես հազարը»։
«Հայկական ժամանակ». այս տարի ավելի քան 5 հազար առաջին դասարանցի դպրոց չի գնացել
09:36 24.09.2015 (Թարմացված է: 17:43 12.10.2015)
© ShkolazhizniШкола, первое сентября, первоклассник

2008 թվականին ծնվել է 41 հազար 238 երեխա, այն դեպքում, երբ վեց տարի անց դպրոց է գնացել շուրջ 37 ու կես հազարը