Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915 թվականի նորահայտ լուսանկարով

© Photo : Facebook / Hayk DemoyanРедкая фотография "Бездомные армянские дети на улицах Диарбекира", 1915 год
Редкая фотография Бездомные армянские дети на улицах Диарбекира, 1915 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լուսանկարում պատկերված են Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերն ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվեց 1915 թվականի նորահայտ լուսանկարով։ Ֆեյսբուք սոցիալական կայքում այս մասին գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Մի քանի օր առաջ հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվեց ձեռք բերել 1915 թվականին արված այս անհայտ լուսանկարի բնօրինակը: Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը», – գրել է Դեմոյանը:

Ըստ նրա` ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում:

«Հիրավի լուսանկարչական բացառիկ մի նմուշ` ցեղասպանության հետևանքների տեսարանով», – եզրահանգել է նա:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Լրահոս
0