Հետազոտություն. դաժանությունն ու ֆոբիաները գենետիկ բնույթ են կրում

© Sputnik / А. Соломонов / Անցնել մեդիապահոցАттракцион "Пещера ужасов" в парке имени М. Горького
Аттракцион Пещера ужасов в парке имени М. Горького - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանացի գիտնականները մի քանի ուսումնասիրություն են կատարել և հետաքրքրիր բացահայտում կատարել այն մասին, որ դաժանությունն ու ֆոբիաները կարող են ժառանգաբար փոխանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Բուքինհեմյան համալսարանի (The University of Buckingham) գիտնականները հետաքրքիր բացահայտում են կատարել` դաժանությունն ու ֆոբիաները կարող են փոխանցվել ժառանգաբար, գրում է The Telegraph-ը:

Գիտնականները նշել են, որ դաժանությունը, ինչպես և վախերը, մարդիկ կարող են ժառանգել իրենց նախնիներից: Եթե մարդու գենետիկ պատկերում կա դաժանության և նյարդայնության ինչ-որ մաս, ապա, ամենայն հավանականությամբ, նա շատ ջանք պետք է գործադրի իրեն վերահսկելու համար:

Վերջին հետազոտությունը նաև ապացուցել է, որ ֆոբիաները կարող են մարդկանց մոտ հայտնվել առանց տեսանելի պատճառի: Պարզապես օրգանիզմում գոյություն ունեն ԴՆԹ-ի` տագնապի զգացումի համար պատասխանատու մի քանի ակտիվ գեներ, նշում են մասնագետները:

Գիտնականները նշում են, որ նման բացահայտումը կօգնի ևս մեկ մեծ քայլ կատարել բժշկության զարգացման գործում, քանի որ դա հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրել հոգեկան շեղումների, ճարպակալման, շաքարախտի, ինչպես նաև նյութափոխանակության և հորմոնալ խախտումների հետ կապված զանազան հիվանդությունները:

Լրահոս
0