ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, Ֆուտբոլի ակադեմիա կկառուցվի։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Ֆուտբոլի ակադեմիա կառուցելու հարցը քննարկվելու է սեպտեմբերի 25-ին կայանալիք հերթական նիստում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է արժեքը կազմում է մոտ 2.4 մլն դոլար։
Ֆուտբոլի նոր ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ, ակադեմիայի կառուցումը պայմանավորված է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ:
Ծրագրում ներառված նախագծում առկա են եռահարկ մասնաշենքի, ինչպես նաև բնական խոտածածկով 6 խաղադաշտի, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին, կառուցումը:
Մի քանի տարի առաջ տվյալ ծրագրի շրջանակում կառուցվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիան։
Գյումրիում Ֆուտբոլի ակադեմիա կկառուցվի
11:13 24.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)

© Sputnik / Максим Богодвид
/ Ֆուտբոլի նոր ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ