Սամվել Ալեքսանյանը թանկ հեռախոս ունենալու հնարավորություն չունի՞

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսանյանը վստահեցրել է, որ հավատարիմ մարդ է, անգամ իր հեռախոսին է հավատարիմ մնում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Առավոտ» օրաթերթն իր գլխավոր էջում հրապարակել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի լուսանկարը և ցույց տվել, թե ինչ հեռախոսից է օգտվում նա։

Թերթը  գրում է. «ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, Մոտորոլայի հին մոդելի՝ RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել»:

© Photo : Public domain / OptoScalpelMotorola Razr V3
Motorola Razr V3 - Sputnik Արմենիա
Motorola Razr V3


Թերթի հարցին՝ այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Որ ասում եմ՝ հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ տանեմ»:

Թղթակիցը հարցրել է՝ այդ հեռախոսին եք միայն սովոր, դրա՞ համար չեք փոխում, Ալեքսանյանը վստահեցրել է, որ հավատարիմ մարդ է, իր հեռախոսին է անգամ հավատարիմ մնում ու չի փոխում:

Լրահոս
0