Նոր «մրգային» շոկոլադը չի գիրացնում

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցНа линии по выпуску шоколадных конфет
На линии по выпуску шоколадных конфет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նոր շոկոլադի պարունակության մեջ ճարպերի մի մասը փոխարինվել է մրգահյութերով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Անգլիական Ուորվիքի համալսարանի գիտնականները շոկոլադ են ստեղծել, որը կարելի է ընդգրկել ամենօրյա կերակրացանկում: Այդ սալիկներում կիսով չափ կրճատվել է ճարպերի թիվը, որոնց փոխարեն օգտագործվում են խնձորի, նարնջի և լոռամրգի մանր կաթիլներ, հայտնում է Lady Health-ը:

Նոր տեսակի շոկոլադը կարելի է ուտել ամեն օր և չգիրանալ: Շատ ծնողներ փորձում են հնարավորին չափ նվազեցնել քաղցրի չափաբաժինը և երեխաներին միրգ ուտել են «սովորեցնում»: Իրականում այդ խնդրի լուծումը շատ ավելի պարզ է, քան թվում է։

Մրգային շոկոլադը նույնքան քաղցր է, որքան «հարազատ» շոկոլադը, և միաժամանակ մի շարք օգտակար բաղադրիչներ է պարունակում: Իսկ ամենակարևորն այն է, որ այդ շոկոլադում զգալիորեն ավելի քիչ են ճարպերը, քան սովորական շոկոլադում:

Խնձորի, նարնջի և լոռամրգի մանր կաթիլները փոխարինում են շոկոլադե սալիկների ճարպերի գրեթե կեսը: Այդ տեխնոլոգիան հաջողությամբ օգտագործվում է մուգ, կաթնային և սպիտակ շոկոլադում: Եվ մրգահյութի առկայությունը չի փոխում շոկոլադի ավանդական համը, ինչպես պարզել են անգլիացի հետազոտողները: Գոյություն ունի նաև մի տարբերակ, երբ մրգերի փոխարեն կիրառվում է ջրի և վիտամին С-ի խառնուրդ: Այդ դեպքում շոկոլադի ավանդական համն ավելի է ուժեղանում:

Ուորվիքի համալսարանի գիտնականները որոշել են սովորական շոկոլադում պարունակվող կակաո-յուղն ու կաթնային ճարպերը փոխարինել միկրոպղպջակներով: Այդ պղպջակները պետք են շոկոլադի ավանդական խտությունը պահպանելու համար: Այն պահպանում է շոկոլադի ձևը, այն կարելի է կծել և ծամել, կարող է հալվել բերանում ճիշտ այնպես, ինչպես սովորական շոկոլադը: Այժմ սննդամթերքի արտադրողները պետք է հետաքրքրվեն այդ տեխնոլոգիայով և սկսեն նոր, ավելի օգտակար մրգային շոկոլադի արտադրությունը:
 
«Մենք մեր առջև խնդիր ենք դնում պահպանել շոկոլադի «շոկոլադայնությունը», այսինքն` դրա քաղցր համը, բայց վնասակար ճարպերը փոխարինել մրգահյութով,- պատմում է մշակման հեղինակ դոկտոր Ստեֆան Բոնը: — Եվ մեզ հաջողվել է ստեղծել մի տեխնոլոգիա, որը կարող է առողջ շոկոլադային անուշեղենի արտադրության հիմք դառնալ»:

Լրահոս
0