ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Վաշինգտոնի` Սիրիայում իր գործողությունները Մոսկվայի հետ համաձայնեցնելուց հրաժարվելու դեպքում Ռուսաստանը կարող է օդային գրոհ սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերի նկատմամբ, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով Կրեմլին և Պաշտպանության նախարարությանը մոտ երկու աղբյուրների:
Գործակալության զրուցակիցների խոսքով, Մոսկվայի համար առավել նախընտրելի տարբերակը կլինի Վաշինգտոնի համաձայնությունը Ռուսաստանի հետ ռազմական արշավն Իրանի և սիրիական բանակի հետ համակարգելու վերաբերյալ:
Լրագրողները կարծում են, որ ռուսական նախաձեռնությունը կդառնա սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիսըին, որի ժամանակ կկայանան բանակցություններ Բարաք Օբամայի հետ:
«Ռուսաստանը հույս ունի, որ խելամտությունը կհաղթի, և Օբաման կընդունի Պուտինի պարզած ձեռքը»,- Bloomberg-ին ասել է Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Մերձավոր Արևելքի ավագ վերլուծաբան Ելենա Սուպոնինան:
Վաշինգտոնի անանուն աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել հարվածների համակարգումը, որ խուսափի ռուսական ինքնաթիռների հետ միջադեպերից, բայց Ամերիկան և նրա դաշնակիցները Մոսկվայից առայժմ «կոնկրետ» առաջարկություն չի ստացել: Նա ավելացրել է, որ կոալիցիան չի պատրաստվում փոխգործակցել Ասադի կառավարության զորքերի հետ:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ առանց ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի միավորման հնարավոր չէ լուծել նաև մյուս արդիական և ավելացող խնդիրները, այդ թվում` փախստականների խնդիրը:
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է: Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ: Բացի այդ, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի, մասնավորապես, Լիբիայի երկրներում:
Տարբեր գնահատականներով, ԻՊ-ն վերասկում է մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր` ահաբեկիչները հայտարարել են, այսպես կոչված, խալիֆայության ստեղծման մասին սեփական օրենքներով և իշխանության մարմիններով: Ծայրահեղական կազմակերպության թվի մասին տվյալները նույնպես տատանվում են` 50-ից 200 հազար գրոհայիններ:
Ռուսաստանը ծրագրում է ԻՊ-ի դիրքերի նկատմամբ Սիրիայում օդային գրոհ իրականացնել
13:55 24.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)

© Sputnik / Stringer
/ Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել համակարգել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական քարոզարշավը Ռուսաստանի, Իրանի և Ասադի զորքերի հետ: