Բժիշկ. երեխաների թունավորումների պատճառը հաճախ ծնողների անզգուշությունն է

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցЦентр диагностики и лечения диабета во Владивостоке
Центр диагностики и лечения диабета во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մանկական թունաբանական կենտրոնի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով` չափազանց կարևոր է պահպանել թունավոր նյութերն ու կենցաղային քիմիան երեխաների համար անհասանելի վայրերում

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. Երեխաների թունավորման պատճառը հաճախ ծնողների անզգուշությունն է, քանի որ ծնողները վտանգավոր և թունավոր նյութերը պահում են հասանելի վայրերում, հինգշաբթի լրագրողներին ասաց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին առընթեր Մանկական թունաբանական կենտրոնի ղեկավար Մարինե Գրիգորյանը։

«Երեխաների թունավորումների մեծ մասը պայմանավորված է մեծահասակների անուշադրությամբ և անզգուշությամբ։ Ամենից հաճախ նման դեպքեր տեղի են ունենում 1–5 տարեկան երեխաների շրջանում։ Երեխաների համար առավել վտանգավոր է տներում պահվող կենցաղային քիմիան`ամոնիակը, այրիչ սոդան, մաքրող–լվացող միջոցները», – նշեց Գրիգորյանը։

Նա ավելացրեց, որ երեխաների առողջության համար վտանգավոր են նաև նավթամթերքները` լաքը, բենզինը, կերոսինը։

«Թունավորումից խուսափելու համար անհրաժեշտ է նմանատիպ միջոցները պահել փակ պահարաններում, որոնք անհասանելի են երեխաների համար։ Հարկավոր է պահել քիմիական միջոցները գործարանային փաթեթավորմամբ», – ընդգծեց Գրիգորյանը։

Մանկական թունաբանական կենտրոնի տվյալներով` այս տարեսկզբից գրանցվել է երեխաների թունավորման 415 դեպք։ 2014 թ.–ի ըթնացքում գրանցվել է երեխաների թունավորման 588 դեպք` 2013 թ.–ին գրանցված 470 դեպքի համեմատ։ Թունավորման առավել հաճախ պատճառներն են դեղորայքը, կենցաղային քիմիան, մանգանակալիական լուծույթը, ինչպես նաև ալկոհոլը, շմոլ գազը, քիմիկատները, միջատների խայթոցները։

Լրահոս
0