ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Երկուշաբթի` սեպտեմբերի 28–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա ասուլիս հասարակության համար նշանակալի գաղափարի մրցույթի մասին, որն անցկացվում է Հայաստանի երիտասարդների և ուսանողների շրջանում։
Նախագծի գլխավոր նպատակն է բացահայտել յուրահատուկ, ստեղծարար մտածողություն ունեցող երիտասարդների, համախմբել նրանց` հաշվի առնելով երկրի մտավոր կենտրոնների հարցում ունեցած հետաքրքրություններն ու նախապատվությունները, ներկայացնել տեղեկատվական հարթակներ հոդվածներ և զեկույցներ հրապարակելու համար, հրավիրել նրանց համաժողովների, կլոր սեղանների և սեմինարների, աջակցել նրանց մտավոր զարգացման, մասնագիտական աճի հարցում։
Մրցանակներից մեկը նախատեսված է հայ–ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական ինտեգրման ոլորտներում լավագույն գաղափարի կամ նորարարական առաջարկին։
Ասուլիսին կմասնակցեն`
Ժյուրիի նախագահ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը,
Ժյուրիի փոխնախագահ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մամուլի ասուլիս. «Հասարակության համար նշանակալի գաղափարի մրցույթ»
11:03 25.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)
© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения

© Sputnik / Самвел Сепетчян
Մրցանակներից մեկը նախատեսված է հայ–ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական ինտեգրման ոլորտներում լավագույն գաղափարի կամ նորարարական առաջարկին