ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար նշանակվելուց հետո Էթիկայի հանձնաժողովը մնացել է առանց նախագահի, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ դիմումն էլ՝ օդում կախված, գրում է «Հրապարակ» թերթը:
Բանն այն է, որ ամեն մի նստաշրջանին կազմվող այս հանձնաժողովը ղեկավարելու հերթը այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, այն է՝ ԲՀԿ-ինն է, որն էլ Էթիկայի հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը: Իսկ թե ում կառաջադրի ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովում, առայժմ հայտնի չէ, սպասում են հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահի հայտարարությանը:
ՀՀԿ-ում քննարկվել է ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի թեկնածությունը, սակայն վերջինս դժվար թե գնա Էթիկայի հանձնաժողով անդամի կարգավիճակով:
«Քանի որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որքանով որ ես հասկանում եմ, իրեն հայտարարել է ընդդիմություն, ինքը դառնում է կարծես թե առավել մեծ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, հետևաբար, եթե չեմ սխալվում, ԲՀԿ-ն միգուցե կնախագահի էթիկայի հարցերով հանձնաժողովը»․- թերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Էթիկայի հանձնաժողովի վարույթում է գտնվում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ։
Ո՞վ կլինի Էթիկայի հանձնաժողովի նախագահը և կքննի Շմայսի դեմ դիմումը
11:11 25.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)
© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении

© Photo : official site of the Parliament of RA
Էթիկայի հանձնաժողովի վարույթում է գտնվում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ