Ռուբեն Հայրապետյանի պնդմամբ` Սմբատ Հակոբյանը փորձել է բռնաբարել իր բարեկամուհուն

© Photo : ARKA news agencyПрезидент Федерации футбола Армении Рубен Айрапетян
Президент Федерации футбола Армении Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՖՖ նախագահը շարունակում է հերքել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունները, թե իրեն ծեծողը Ռուբեն Հայրապետյանի մտերիմն է

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շարունակում է հերքել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունները, թե իրեն ծեծողը Ռուբեն Հայրապետյանի մտերիմն է: Հայրապետյանը հարցին, արդյո՞ք ճանաչում է Սմբատ Հակոբյանին, պատասխանել է, որ մի թաղամասում են ապրում, հիսուն տարի է` ճանաչում են իրար, գրում է «Իրավունքը»։

Այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի տուժողի հետ, Հայրապետյանը պատասխանել է. «Նորմալ հարաբերություններ ունեի հետը մինչև այն պահը, երբ իր հորեղբոր հարսին փորձել էր բռնաբարել: Դրանից հետո ոչ մի հարաբերության մեջ չեմ: Սա պարզապես քաղաքական պատվեր է»:

Լրահոս
0