ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:
Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Սեպտեմբերի 26-ին և 27-ին Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը փակ կլինի
14:42 25.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)

© Sputnik / В. Павлов
/ Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն