ՀԱՊԿ–ի «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունը տեղի կունենա Հայաստանում

© Sputnik / Сергей Кузнецов / Անցնել մեդիապահոցУчения КСОР ОДКБ "Взаимодействие - 2014" в Казахстане
Учения КСОР ОДКБ Взаимодействие - 2014 в Казахстане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորավարժությունը կկազմակերպվի «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության աջակցության գործողությունների նախապատրաստում և անցկացում» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն 2015» համատեղ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ը Հայաստանի «Բաղրամյան» հրաձգարանում, հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության աջակցության գործողությունների նախապատրաստում և անցկացում» թեմայով զորավարժությունները տեղի կունենան պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարի հանձնաժողովի որոշման համապատասխան, որն ընդունվել է 2014թ.–ի դեկտեմբերին։

Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումներ և ներկայացուցիչներ, որոնք մտնում են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ, Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի, ինչպես նաև ՀԱՊԿ միավորված շտաբի և քարտուղարության ներկայացուցիչներ։

«Անխախտ եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերի միջև փոխըմբռնման և համագործակցության ամրապնդումը, համատեղ ջանքերի կարևորության միասնական հասկացության մշակումը հակամարտությունների դադարեցման և տեղայնացման խնդիրների լուծման գործում։ Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերի մարտական կարգավորվածության կատարելագործմանը` խաղաղապահ առաքելությունում ակտիվ գործողություններ իրականացնելու համար։

Անցյալ տարի օգոստոսին նման զորավարժություններ են անցկացվել Ղրղզըստանի Հանրապետության տարածքում։

ՀԱՊԿ–ն ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ.–ի մայիսի 15–ին ԱՊՀ անդամ երկրների կողմից։ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Լրահոս
0