Սևանա լճում նավակ է շրջվել, երեքից մեկին հաջողվել է լողալով ափ դուրս գալ

© Sputnik / В. Селезнев / Անցնել մեդիապահոցОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 25-ին ժամը 17.25-ին ՏԿԱԻՆ–ի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է, հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, մարդկանցից մեկին հաջողվել է լողալով դուրս գալ ափ և ահազանգել 911 ծառայություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները Լ. Չ.-ին (ծնված 1937թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Լրահոս
0