Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցПанорама Москвы
Панорама Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փառատոնի մասնակիցները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրության համաձայն, փառատոնի մասնակից ապրանքարտադրողները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ և այլն։

© yerevan«Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը
Фестиваль Золотой гранат - Sputnik Արմենիա
«Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնը Երևանի և Մոսկվայի գործընկերության ևս մեկ ամրան է։

Փառատոնն ուղեկցվել է տոնական միջոցառումներով և համերգային ծրագրով։

Լրահոս
0