Արցախում չորս զինծառայող է զոհվել

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախյան զորամասերից մեկն արկակոծելու հետևանքով ՊԲ–ի չորս զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 25–ին ժամը 17։30–ի սահմաններում Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի արկակոծման հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  և Կարեն Գևորգի Շահինյանը  (ծնված 1997թ.), կան վիրավորներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, արկակոծումն իրականացվել է ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային զենքից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Լրահոս
0