Բլատերին մի քանի օրից կհեռացնեն ՖԻՖԱ–ից, եթե նա ինքնակամ չհեռանա

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցП/к оргкомитета "Россия - 2018" и ФИФА
П/к оргкомитета Россия - 2018 и ФИФА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻՖԱ–ի նախագահին կասկածում են այն բանում, որ նա ապօրինի կերպով 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիին։ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի նկատմամբ, ՖԻՖԱ–ի էթիկայի հարցերով կոմիտեն ևս քննություն է սկսել նրա նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik.  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը մի քանի օրվա ընթացքում կզրկվի պարտականությունների կատարման լիազորություններից, եթե ինքնակամ չհեռանա պաշտոնից, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը` հղում անելով գերմանական ԶԼՄ–ներին։

Ուրբաթ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի նկատմամբ։ Շաբաթ օրը Guardian հրատարականությունը տեղեկացրել էր, որ ՖԻՖԱ–ի էթիկայի հարցերով կոմիտեն ևս  քննություն է սկսել Բլատերի նկատմամբ։

«Եթե Բլատերն ինքնակամ չհեռանա պաշտոնից, ապա նրան կհեռացնեն մի քանի օրվա ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՖԻՖԱ–ի նախագահը կասկածվում է այն բանում, որ ապօրինի կերպով երկու միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիին, ով իր հերթին բացատրել է, թե վճարն իրականացվել է պայմանագրով։ ԶԼՄ–ների տվյալներով` ՖԻՖԱ–ի կոմիտեն Պլատինիի նկատմամբ ևս քննություն է սկսել։

Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը «Р-Спорт» գործակալությանը տեղեկացրել էր, որ Բլատերին կարող է հեռացնել միայն ՖԻՖԱ–ի կոմիտեն։

Բլատերը, ով գլխավորում է ՖԻՖԱ–ն 1998 թ.–ից, մայիսի 29–ին վերընտրվել էր 5–րդ անգամ` հաղթելով իր միակ մրցակցին` Հորդանանի արքայազն Ալի բին Ալ–Հուսեյնին, սակայն արդեն հունիսի 2–ին հայտարարեց, որ հեռանում է իր պաշտոնից։

Լրահոս
0