Բժշկի հապաղելու հետևանքով առողջ երեխան ծնվել է մահացած

© Pixabay / Rainer_MaioresНоворожденный ребенок
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բժիշկը որոշում է կայացրել ծնունդն ընդունել կեսարյան հատումով

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում նորածնի մահվան հերթական դեպքն է գրանցվել։ Այս մասին գրում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, առողջ երեխան ծնվել է մահացած:
 
28-ամյա կինը հղիության ընթացքում հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը և վերջին՝ 1 ամիս առաջ կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվելով գտնվել  է հետույքային առաջադիմության վիճակում, սակայն պտղի զարգացումը նորմալ է եղել: Բժիշկը որոշում է կայացրել ծնունդն ընդունել կեսարյան հատումով:
 
Սակայն բժիշկը դանդաղել է, ինչի հետևանքով սեպտեմբերի 25-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավեր, իսկ ուշ երեկոյան նրա  մոտ բնական ծննդաբերություն է սկսվել,  ինչի հետևանքով չի կատարվել կեսարյան հատումը, և առողջ երեխան ծնվել է մահացած:

Լրահոս
0