Պուտին. ահաբեկիչներին զինելը չափազանց վտանգավոր է

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В.Путин принимает участие в работе первого Восточного экономического форума
Президент РФ В.Путин принимает участие в работе первого Восточного экономического форума - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ահաբեկիչներին զինելու ցանկացած փորձ հրդեհավտանգ ենք համարում, ՄԱԿ–ի ԳՎ–ում ելույթի ժամանակ ասաց Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց վտանգավոր է համարում ահաբեկիչներին զինելու ցանկացած փորձը։

«Ահաբեկիչներին զինելու ցանկացած փորձ ոչ միայն անհեռատես քայլ ենք համարում, այլև` հրդեհավտանգ։ Գլոբալ ահաբեկչական սպառնալիքները կարող են մեծանալ, նոր տարածաշրջաններ ընդգրկել, առավել ևս, որ «Իսլամական պետության» ճամբարներում փորձարկում են անցում շատ երկրների, այդ թվում եվրոպական երկրների գրոհայիններ։ Ցավոք, այդ մասին պետք է ուղիղ ասեմ, Ռուսաստանը նույնպես բացառություն չէ։ Չի կարելի թույլ տալ, որ այդ մարդասպանները, որոնք արդեն զգացել են արյան հոտը, հետո վերադառնան իրենց տուն և այնտեղ շարունակեն իրենց սև գործը։ Մենք դա չենք ցանկանում։ Չէ՞ որ որևէ մեկը դա չի ցանկանում։ Այդպես չէ՞»,– ասաց Պուտինը` ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳՎ–ի նստաշրջանում։

Լրահոս
0