ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կառուցողական որակեց ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, ինչպես նաև հույս հայտնեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն համագործակցությունը ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության գծով` ընդհանուր նպատակների հասնելու համար։
«Ես համոզված եմ, որ նախագահ Օբաման լսեց այն, ինչի մասին խոսում էր նախագահ Պուտինը։ Դա շատ կառուցողական զրույց էր, մենք համաձայնության չհասանք ինչ-որ հատուկ քայլերի մասին, սակայն համաձայնության հասանք այն հարցում, որ կշարունակենք համագործակցությունը, բանակցությունները արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև` մեր ընդհանուր նպատակներին հասնելու ուղիները և նպատակները որոշելու համար»,- ասել է Լավրովը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Օբաման լսեց Պուտինին
10:41 29.09.2015 (Թարմացված է: 17:46 12.10.2015)
© Ruptly
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն համագործակցությունը ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության գծով` ընդհանուր նպատակների հասնելու համար