ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Չորեքշաբթի` սեպտեմբերի 30–ին, ժամը 10։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարության մամուլի ասուլիսը` «2015-2016 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցի (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատականը» թեմայով։
Ասուլիսին կմասնակցեն`
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը։
Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը 140 երկրների շարքում և կներկայացվի վերջինիս փոփոխությունը նախորդ տարվա համեմատությամբ: Կենտրոնը կներկայացնի նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի գնահատականներ, ներառյալ տնտեսական աճի և մրցունակության դիրքի վրա էական ազդեցություն ունեցող գործոնների վերլուծություն:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (ՀՏՖ)` Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկերն է:
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մամուլի ասուլիս. «2015-2016 թթ. մրցունակության համաշխարհային զեկույց»
12:01 29.09.2015 (Թարմացված է: 17:46 12.10.2015)
© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения

© Sputnik / Самвел Сепетчян
Ասուլիսին կենտրոնը կներկայացնի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը 140 երկրների շարքում, վերջինիս փոփոխությունը նախորդ տարվա համեմատությամբ, նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի գնահատականները