«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել բուժօգնություն չցուցաբերելու պատճառով

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցОглашение приговора по делу о похищении сына Е.Касперского
Оглашение приговора по делу о похищении сына Е.Касперского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 26–ի առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալ է մահացել բուժօգնությունն ուշացնելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի–Sputnik. Արտառոց դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով:

«Ժողովուրդը» պարզել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին:

«Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը` ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունն այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել», – նշում է թերթը։

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը թերթին հայտնել է, որ 15 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ֆիթլջյանի մահվան փաստով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ դատապարտյալը նախկինում առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ դեպքի օրը իրեն վատ է զգացել և առավոտյան ժամը 05.45-ին շտապօգնություն է կանչվել, որն արագ արձագանքել է, սակայն հասնելով ՔԿՀ` շտապ օգնության բժիշկն արձանագրել է կենսաբանական մահ:

Կարեն Ֆիլթջյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում դեռևս 2007 թվականից: Նա այն մարդկանցից էր, որ 2001-ից մինչ 2007-ի հունվարը, ավազակախմբի հետ մտնելով մարդկանց բնակարանները, ներկայանում էին որպես «լույսի», «գազի» մարդ, թաղապետարանի աշխատակից, տնտղում բնակարանում թալանման ենթակա ինչ կա, իսկ երկու օր անց արդեն դիմակներով մտնում բնակարաններ՝ թալանի։

Լրահոս
0