ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարությունը հայտարարում է, որ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել հոկտեմբերի 25–ից ուկրաինական ավիաընկերությունների համար դեպի Ռուսաստան թռիչքների արգելքի մասին։
«Միանգամից ասում եմ ձեզ, որ հաղորդագրություն չի ստացվել։ Այնպես որ քանի դեռ ծանուցում չի ստացվել, մենք չենք մեկնաբանի այն, ինչը դեռ տեղի չի ունեցել։ Այսինքն` ծանուցում դեռ չկա։ Ռուսական կողմից նորությունը եղել է ուշ երեկոյան, այդ պատճառով մենք դեռ պաշտոնապես ոչինչ չենք ստացել», – տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նախօրեին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հանձնարարել էր Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը (Ռոսավիացիա)` Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25–ից Ռուսաստանի օդային տարածքի օգտագործումը դադարեցնելու մասին։
Ուկրաինայի իշխանությունները սեպտեմբերի 16–ից պատժամիջոցներ են ներդրել 25 ռուսական ավիաընկերությունների նկատմամբ, որոնցից երկուսն արդեն գոյություն չունեն։ Պատժամիջոցների ցանկում հայտնվել են ռուսական խոշոր ավիափոխադրողներ «Աերոֆլոտը» (իր բոլոր «դուստր» ավիաընկերություններով), «Տրանսաերոն» և «Սիբիրը»։ Նախագահի հրամանագրով` նրանց բոլորին մասնակի կամ ամբողջությամբ արգելվում է Ուկրաինայի տարածքով ռեսուրսների տեղափոխումը, թռիչքների և բեռնափոխադրումների իրականացումը։