Ուղևորները շրջում են ինքնակառավարվող ավտոբուսով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինաստանի քաղաքամերձ մայրուղիներից մեկում ինքնակառավարվող ավտոբուս են փորձարկել։ Նոր տրանսպորտային միջոցի նախատիպն «ինքնուրույն» ճամփա է ընկել, ղեկի դիմաց համենայն դեպս նստել է նաև վարորդը

Չինաստանի Չժենչժոուի մոտակայքում գտնվող քաղաքամերձ մայրուղում փորձարկել են քաղաքային ինքնակառավարվող ավտոբուսի նախատիպը։ Մշակող ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցը հաջողությամբ հաղթահարել է 32 կիլոմետրանոց ճանապարհը։

Նորույթը մշակել է Չինաստանում ավտոբուս արտադրող առաջատար ընկերություններից մեկը։ Ինքնակառավարվող ավտոբուսի նախատիպի ստեղծման համար պահանջվել է երեք տարի։ Փոխադրամիջոցն ունի երկու տեսախցիկ, չորս լազերային ռադար, ռադիոսենսորներ և ներկառուցված նավիգացիոն համակարգ։

Արտադրող ընկերությունը մտադիր է կատարելագործել մշակումն ու հույս ունի, որ իրեն այդ հարցում կաջակցի Չժենչժոուի ղեկավարությունը` փողոցներում ավտոբուսի կիրառությանը նախապատրաստվելու համար։

Լրահոս
0