00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. ՌԴ–ն ու ԱՄՆ–ն պետք է միասին գտնեն խաղաղության «բաղադրատոմսը»

© Sputnik / Asatur YesayantsПолитолог Александр Маркаров
Политолог Александр Маркаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը շատ լավ են գիտակցում այն հիմնական ոլորտները, որոնք լուծում են պահանջում աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան ու Վաշինգտոնը շատ լավ են գիտակցում այն հիմնական ոլորտները, որոնք լուծում են պահանջում աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության հասնելու համար, Sputnik Արմենիա պորտալին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով ՄԱԿ–ի ԳՎ–ի նիստի շրջանակում երկու երկրների նախագահների հանդիպումը։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկուշաբթի երեկոյան վերջին երկու տարվա ընթացքում առաջին երկկողմ հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները։

Քաղաքագետի խոսքով` թեև Մոսկվան ու Վաշինգտոնը տարբեր մոտեցումներ ունեն այն հարցերում, որոնք վերաբերում են Ուկրաինային, ապագա միջազգային հարաբերություններին, ՄԱԿ–ի դերին, այնուհանդերձ Պուտինի և Օբամայի երեկվա հանդիպման հիմնական թեման նվիրված էր Իսլամական պետությանը։

«Կողմերը հիանալի գիտակցում են` որոնք են այն հիմնական ոլորտները, որոնցում պետք է եթե ոչ փոխըմբռնման հասնել, ապա գոնե լուծումներ գտնել, որոնք կօգնեն կայունության ապահովմանը կամ վերականգնմանը` կախված տարածաշրջանից»,– ասաց Մարկարովը։

Նրա խոսքով` Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շահեկան չէ ոչ մեկի համար, սակայն «Իսլամական պետության» դեմ պայքարելու մոտեցումները տարբեր են։

Նրա խոսքով` Ռուսաստանը կողմ է, որ խմբավորման դեմ պայքարի Բաշար Ասադի գլխավորած սիրական կառավարական զորքը, որը իրապես կարող է պայքարել իսլամական ուժ դեմ։

«Իսկ ամերիկյան կողմը ցանկանում է պայքարել ԻՊ–ի դեմ առանց Ասադի, անհասկանալի է, թե Սիրիան ինչպես է այդ դեպքում դիմակայելու ԻՊ–ին»,– ասաց Մարկարովը։

Լրահոս
0