Կազմակերպիչները ճշտել են Երևանում Sepultura խմբի համերգի օրը

© MTVБразильская трэш-метал-группа Sepultura
Бразильская трэш-метал-группа Sepultura - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Zhesht Event ընկերությունը նշել է, որ տոմսերի և համերգի անցկացման վայրի մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Կազմակերպիչները ճշտել են Երևանում բրազիլական լեգենդար Sepultura թրեշ-մեթալ համերգի ամսաթիվը։

«Երևանում համերգը տեղի կունենա նոյեմբերի 28–ին»,– Sputnik Արմենիա պորտալին հաղորդեցին Zhesht Event ընկերությունից, որը համերգի կազմակերպիչն է։

Zhesht Event ընկերությունից նշեցին, որ տոմսերի և համերգի անցկացման վայրի մասին տեղեկությունն ավելի ուշ կտրամադրվի

Ինչպես նշվում է ընկերության կայքում, համերգի կազմակերպիչն է նաև Tomsarkgh.am–ը` Mezzo Production–ի աջակցությամբ։

Sepultura-ն Երևանում հանդես կգա խմբի ստեղծման 30-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակում

Ավելի վաղ Sepultura խմբի պաշտոնական կայքում նշվել էր, որ երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, սակայն հիմա կայքում տեղադրված ցանկում նշվում է, որ Վրաստանում համերգից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 27–ին, խումբը Երևանում ելույթ կունենա նոյեմբերի 28–ին։

Sepultura խումբը ստեղծվել է 1984 թվականին։ Գործունեության ընթացքում խումբը թողարկել է 13 ալբոմ և փոխել երաժշտական ժանրերը` դեթ–մեթալ, թրեշ–մեթալ, գրուվ–մեթալ և հարդքոր։ Խմբի ալբոմների ընդհանուր վաճառքը կազմել է ավելի քան 15 միլիոն օրինակ։

Լրահոս
0