ԱՕԿ-ը նոր օլիմպավան է տեղափոխվել

© сайт правительства РАоткрытие новой олимпийской деревни
открытие новой олимпийской деревни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Օլիմպավանում» կան հյուրանոցային համալիր, ճաշարան, ռեստորան, լվացքատուն, լրացուցիչ սենյակներ հանդիպումների համար և մարզասրահներ` սահմանափակ հնարավորություններով մարզիկների համար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Նոր ավանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում:

Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱՕԿ–ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եվրոպական օլիմպիական հանձնաժողովի նախագահ Պատրիկ Հիքենը, Ասիայի օլիմպիական խորհրդի նախագահ Ահմադ Ալ–Ֆահադ Ալ–Սաբահը։

Ի սկզբանե նախատեսվել է կառուցել 5 հազար քմ տարածքով օլիմպիական ավան, սակայն հետո դրա տարածքն ընդլայնվել է մինչև 10 հազար քմ։ Կառուցվել են 40 հազար քմ ընդհանուր տարածքով շինություններ։

«Օլիմպավանի» գլխավոր մասնաշենքը քառահարկ շինություն է։ Շենքում կան մեծ կոնֆերենց–դահլիճներ և սովորական դահլիճներ, աշխատասենյակներ` նախատեսված ԱՕԿ–ի և ազգային ֆեդերացիաների համար։ Այստեղ է տեղափոխվել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը։

Բացի այդ, կառուցվել է սպորտային մասնաշենք ըմբշամարտիկների համար։ Այնտեղ կան մարզասրահներ, բաղնիս, մարզասրահներ ձյուդոիստների, ըմբիշների, բռնցքամարտիկների համար։

«Օլիմպավանում» կան հյուրանոցային համալիր, ճաշարան, ռեստորան, լվացքատուն, լրացուցիչ սենյակներ հանդիպումների համար և մարզասրահներ` սահմանափակ հնարավորություններով մարզիկների համար։

Լողավազանով և խաղասրահով նոր մասնաշենքերը շահագործման կհանձնեն հաջորդ տարվա մայիսին։

Լրահոս
0