ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Համահայկական նշանակության հարցեր են քննարկել Հայաստանի և ԱՄՆ նախագահներ Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման Նյու Յորքում առանձնազրույցի ընթացքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում է` Նյու Յորքում մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որի ժամանակ նախօրեին նա հանդես է եկել ելույթով։
Երկուշաբթի երեկոյան Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Ընդունելության ընթացքում երկու նախագահները կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:
Ընդունելության ընթացքում երկու նախագահները կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր: