00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Ռուսաստանը սիրիական զորքին կաջակցի երկնքից

© АРКАСергей Минасян
Сергей Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանի խոսքով` Ռուսաստանը փորձում է ամրապնդել ռազմաօդային ուժերից մի քանիսը Սիրիայի` առավելապես ալավիթական բնակչություն ունեցող ափամերձ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանը կսահմանափակվի նրանով, որ սիրիական կառավարական զորքերին կաջակցի ռազմաօդային ուժով, Sputnik Արմենիա պորտալին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Դաշնային խորհրդի` արտերկրում ՌԴ ԶՈւ–ի կիրառման մասին որոշումը։

Չորեքշաբթի Ռուսաստանի դաշնային խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Վլադիմիր Պուտինի` արտերկրում ռուսական ԶՈւ–ի օգտագործման մասին առաջարկին։

Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը լրագրողներին տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին ռազմական օգնություն ստանալու խնդրանքով։ Իվանովն ընդգծել է, որ արտերկրում ՌԴ ԶՈւ–ի գործողությունների դեպքում խոսքը ՌՕՈւ–ի օպերացիայի մասին է, այսինքն` «Իսլամական պետություն» խմբավորմանը հակազդելու գործում սիրիական կառավարական ուժերին օդային աջակցություն կցուցաբերվի։ 

«Խոսքը Ռուսաստանի կողմից հենց սիրիական ուղղությամբ զորքի օգտագործման և բացառապես ռազմաօդային ուժերի մասին է։ Դա ամբողջովին տեղավորվում է սիրիական գործերի մեջ Ռուսաստանի ներգրավվածության տրամաբանության մեջ։ Ռուսաստանը փորձում է հատուկ նշանակության, ծովային հետևազորի ջոկատների միջոցով ամրապնդել ռազմաօդային ուժերից մի քանիսը Սիրիայի` առավելապես ալավիթական բնակչություն ունեցող ափամերձ տարածքում», – ասաց Մինասյանը։

Փորձագետի խոսքով` այդ բազաներում կտեղակայվեն ռուսական ՌՕՈւ–ի ռմբակոծիչները, գրոհային ինքնաթիռները, որոնք պետք է աջակցեն սիրիական կառավարական զորքերին, և որոնք զուգահեռաբար կհամալրվեն ռազմական տեխնիկայով։

«Ըստ Մոսկվայի ծրագրերի, այս գործողությունները պետք է օգնեն սիրիական բանակին իրավիճակը կայունացնելու հարցում, իսկ հետագայում, եթե հաջողվի ստեղծել ԻՊ–ի դեմ պայքարող ընդհանուր կոալիցիա և արևմտյան գործընկերների աջակցության կամ նրանց հետ համաձայնեցման դեպքում, վերացնել կամ սահմանափակել ԻՊ–ի գործունեությունը Սիրիայում և Իրաքի հյուսիսում», – նշեց Մինասյանը։

Ավելի վաղ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը Սիրիայում կձևավորի խառը ավիագունդ, որը բաղկացած կլինի Սու–24, Սու–25 և Սու–34 տիպի 40–60 ինքնաթիռներից, ինչպես նաև այնտեղ կուղարկի երկու գումարտակ, որոնք կկատարեն ռուսական ավիաբազաների պահպանության գործառույթը։

Լրահոս
0