Ադրբեջանն ունի շուրջ 20 զոհ և 60-80 վիրավոր. ԼՂՀ ՊԲ հրամանատար

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով  ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունը։

«Քիչ առաջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի»,– գրել է Բեգլարյանը:

Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ–ի կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:

Բացի դրանից, նրանց հոսպիտալներում, ըստ Լևոն Մնացականյանի, այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա:

«Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»,– գրել է Բեգլարյանը:

Լրահոս
0