00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումները տարբեր լսարանների էին ուղղված

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС)
Заседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահը հստակ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը կկիրառի բոլոր անհրաժեշտ իրավական ու ռազմաքաղաքական մեխանիզմները Ադրբեջանին զսպելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ ուղղված էին ներքին լսարանին, բայց մեծ մասամբ այն ուղղված էր արտաքին լսարանին: Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում:

Քաղաքագետը նշում է՝ ելույթում կար չորս հիմնական շեշտադրում՝ Սիրիա, Իրան, արցախյան հակամարտություն և Հայոց ցեղասպանության հարյուրամյակ: «Առաջինը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատվածն էր, երախտիքի խոսքն ուղղված 100-ամյակի միջոցառումներին մասնակցող պետություններին, ոճիրը դատապարտած երկրներին: Մյուս շեշտադրումը՝ սիրիական իրադարձությունների համատեքստում էր: Հայաստանի նախագահը շնորհակալություն էր հայտնում Գերմանիային, Շվեդիային, որոնք պատրաստակամություն էին հայտնել փախստականներին ընդունելու: Մյուս ասպեկտը՝ Իրանի շուրջ վերջին զարգացումների մասին էր, Հայաստանի նախագահը միաժամանակ հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է ապօրինաբար փակ պահել սահմանը: Եվ ամենակարևորը՝ արցախյան հիմնախնդրի թեման էրե,-թվարկել է բանախոսը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահը շեշտել է, որ գործընթացը երկար ժամանակ տեղից չի շարժվում՝ Ադրբեջանի անօրինական գործողությունների պատճառով: Ադրբեջանը չի հետևում համանախագահների կոչերին, սահմանագծից ետ չի քաշում դիպուկահարներին: Ոչ մի տեղաշարժ չկա սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության հարցում, Ադրբեջանը հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ: «Նշվեց ևս կարևոր մի բան, որ Ադրբեջանը սկսել է կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ նույնիսկ խաղաղ բնակչության նկատմամբ: Նախագահը հստակ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը կկիրառի բոլոր անհրաժեշտ իրավական ու ռազմաքաղաքական մեխանիզմները՝ Ադրբեջանին զսպելու համար: Սա տարբեր լսարաններին ուղղված հայտարարություն էր»,-ընդգծել է քաղաքագետը:

ՄԱԿ-ն աշխարհի միակ կառույցն է, որտեղ ներկայացված են բոլոր ճանաչված պետությունները, և այն համարվում է հիմնական խուսափողը: Բայցևայնպես, ինչպես նկատում է Նարեկ Գալստյանը, միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ն այլևս չունի առանցքային դերակատարություն:

«Այս ամենն ունի սիմվոլիկ նշանակություն, ոչ մի իրավական հետևանքներ չեն ունենում այս հայտարարությունները, սա խորհրդանշական երևույթ է, որն ունի որոշակի սոցիալ-հոգեբանական նշանակություն»,-պարզաբանել է քաղաքագետը:

Լրահոս
0